Ռյազանի վառոդի արտադրամասն ամբողջությամբ ոչնչացվել է. զոհերի թիվը շարունակում է աճել

635
Երկուշաբթի, 18 օգոստոսի, 2025 թ., 00:26
Ռյազանի մարզի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, հաղորդում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության թարմացված տվյալների համաձայն վիրավորվել է 149 մարդ։ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները շարունակում են մաքրել փլատակները։ Զոհերի ինքնությունը պարզվում է։
Նշենք, որ օգոստոսի 15-ի առավոտյան Ռյազանի «Էլաստիկ» ձեռնարկության վառոդի արտադրամասը պայթյունի և հրդեհի հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է։ Միջադեպի նախնական պատճառը «անվտանգության կանոնների խախտումն» է եղել։ Հարուցվել է քրեական գործ։
Ռյազանի մարզի օպերատիվ շտաբը հայտնել է, որ Ռյազանի հիվանդանոցում գտնվում է 15 մարդ, որոնցից 3-ը ծանր վիճակում են, մնացածը՝ միջին ծանրության վնասվածքներով։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
4214:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
10313:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
15112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
9811:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
20511:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
14711:01
«Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել
10610:36
Տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է
11409:18