Երեքշաբթի, 19 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Սամվել Կարապետյանը դարձել է Հարավային Կովկասի շուրջ ընթացող գլոբալ խաղի մի բաղադրիչ». Ոսկան Սարգսյան

«Սամվել Կարապետյանը դարձել է Հարավային Կովկասի շուրջ ընթացող գլոբալ խաղի մի բաղադրիչ». Ոսկան Սարգսյան
200
Այսօր, 06:06

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սամվել Կարապետյանը հնարովի, աբսուրդ մեղադրանքով 62 օր անազատության մեջ է։ Նա ՌԴ քաղաքացի է, մեծ գումարներն աշխատել է այդ երկրում, Ռուսաստանի անշարժ գույքի շուկայում 2-րդ կամ 3-րդ տեղում է։ Ռուսաստանը բազում լծակներ ունի և պարտավոր է պաշտպան կանգնել հանիրավի մեղադրվող իր քաղաքացի Սամվել Կարապետյանին: Դրա համար Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանի իշխանության վրա ազդելու բազում լծակներ ունի, հիշենք Ռուսաստանում նախորդ տարիներին բացահայտված ու թաքցված հայկական ծխախոտի մաքսանենգության դեպքերը, Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ ադամանդի գործը և այլն։ Ռուբեն Վարդանյանը Արցախում Ադրբեջանին հանձնվեց Ռուսաստանի իշխանության համաձայնությամբ, Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի դատարանին է հանձնվել Ռուսաստանի համաձայանությա՞մբ, թե՞ հետագայում Ռուսաստանը կմիջամտի։ Նրանք, ովքեր կասեն՝ Հայաստանում դատարանն արդար է, թող իրենց լեզուն համապատասխան տեղը կոխեն։ Ենթադրում եմ, որ Սամվել Կարապետյանը կամա թե ակամա դարձել է Հարավային Կովկասի, Հայաստանի շուրջ ընթացող գլոբալ խաղի մի բաղադրիչ, և այդ խաղում շատ բան դեռ նոր պետք է որոշվի»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան