«Մեր մտահոգությունն ամերիկյան ընկերությունների տարածաշրջան գալն է»․ Փեզեշքիան

665
Երկուշաբթի, 18 օգոստոսի, 2025 թ., 15:20
Երևանում քննարկվելիք հիմնական հարցերից մեկը կլինի Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը։ Այս մասին SNN News-ի եթերում հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Հայաստան այցի ընթացքում կքննարկենք Հյուսիս-Հարավ միջանցքի հարցերը։ Արևելք-Արևմուտք երթուղին նույնպես լավ հարթակ է մեզ համար՝ առևտրային ուղիներն ընդլայնելու համար»,- ասել է նա։
Անդրադառնալով տարածաշրջանում ամերիկյան ընկերությունների մասնակցության վերաբերյալ մտահոգություններին՝ Իրանի նախագահը նշել է, որ այս հարցը նույնպես կլինի օրակարգում. «Մեր հիմնական մտահոգությունն ամերիկյան ընկերությունների տարածաշրջան գալն է։ Նրանք հաճախ հանդես են գալիս որպես ընկերություններ, բայց իրականացնում են այլ գործողություններ։ Այս հարցերի շուրջ նույնպես բանակցություններ կվարվեն»,- հավելել է նա։

Արսեն Գևորգյանի մահվան և իշխանության ընդդիմախոսների հանդեպ զանգվածային հետապնդումների թեմայով ասուլիս․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2511:24
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3611:18
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Դուբլինում
4911:06
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3711:00
«Արդյո՞ք անհրաժեշտ է հրաժարվել պատմական փաստաթղթից, որով վերականգնվել է անկախ պետականությունը»․ Արմեն Հովասափյան
5410:54
«Ստորագրվեց աննկատ․ չկար հասարակական ընդվզում, լուռ էին ընդդիմադիրները»․ Կարեն Հեքիմյան
7010:42
«ՄԱԿ-ում խոսել եմ նաև Ադրբեջանի կողմից ՀՀ-ին պարտադրվող նոր սահմանադրության մասին»․ Լևոն Քոչարյան
5910:30
«Հայաստանի համար ստեղծված իրավիճակը պահանջում է լուրջ պետական հաշվարկներ»․ Վահան Բաբայան
6510:18