Երկուշաբթի, 18 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Դուրս եկեք այս ուղեծրից և իրական արդարադատություն իրականացրեք»․ Մարինե Ֆարմանյանը՝ Արմինե Մելիքսեթյանին

«Դուրս եկեք այս ուղեծրից և իրական արդարադատություն իրականացրեք»․ Մարինե Ֆարմանյանը՝ Արմինե Մելիքսեթյանին
168
Այսօր, 16:06

«Դուրս եկեք այս ուղեծրից և իրական արդարադատություն իրականացրեք, կամ թողեք, այս գործը քննի այնպիսի դատավոր, որ կլինի օրենքով պատշաճ։ Ազատեք մեզ և ձեզ այս դժվար պարտականությունից»,- Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստին, դիմելով դատավոր Արմինե Մելիքսեթյանին, ասաց նրա պաշտպաններից Մարինե Ֆարմանյանը։
Նշենք, որ Սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել՝ բացարկ հայտնելով դատավոր Արմինե Մելիքսեթյանին։

Սարգսյանի խոսքով պատճառն այն է, որ դատական նիստի ընթացում Միքայել Սրբազանի նկատմամբ խիստ բացասական վերաբերմունք է ցուցաբերվում։