Երկուշաբթի, 18 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Ձեզ հալածել փորձողներն իրենց մտքի տկարությունը ցուցադրում են պետության լծակներն ապօրինաբար գործածելով». Սեյրան Օհանյան

«Ձեզ հալածել փորձողներն իրենց մտքի տկարությունը ցուցադրում են պետության լծակներն ապօրինաբար գործածելով». Սեյրան Օհանյան
115
Այսօր, 19:24

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի՛ Սամվել Սարգսի
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր 60-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ։
Վստահ եմ, ոչ մի ճնշում, ապօրինություն չի կարող կոտրել Ձեր վճռական կամքը, որոշումը՝ Հայաստանին, Արցախին, Հայ Առաքելական Եկեղեցուն, հայ ժողովրդին այսուհետ նույնպես ծառայելու։
Դուք Ձեր հզորությունը ցույց եք տվել Ձեր մարդկային ազդեցիկ կերպարով, հայրենաշեն գործունեությամբ, որ հավերժ մնալու է հայ նորագույն պատմության էջերին։ Իսկ Ձեզ հալածել փորձողներն իրենց բարոյական սնանկությունը, մտքի տկարությունը ցուցադրում են՝ պետության լծակները, դատական համակարգը Ձեր դեմ ապօրինաբար գործածելով և անխուսափելիորեն վերադառնալու են ոչինչ լինելու իրենց սկզբնակետին ու մեկընդմիշտ հեռանալու են։
Խորապես բարձր գնահատելով Ձեր անուրանալի ներդրումները, ազգանվեր ջանքերը տարբեր ուղղություններով՝ այն խորին համոզմունքն ունեմ, որ արդարությունը վերականգնվելու է, և ազատության մեջ Դուք, մեր բոլոր քաղբանտարկյալ ընկերները, բոլորս շարունակելու ենք մեր պայքարը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի արժանապատվության, անվտանգության, խաղաղության»:

Աղբյուրը`   Սեյրան Օհանյան