Երկուշաբթի, 18 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ստացվում է՝ ինքը խաղաղություն է բերել, բայց գառանտիա չի տալիս». Տիգրան Ավետիսյան

«Ստացվում է՝ ինքը խաղաղություն է բերել, բայց գառանտիա չի տալիս». Տիգրան Ավետիսյան
118
Այսօր, 20:48

Երածիշտ Տիգրան Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի ելույթը եթե փորձեմ թարգմանել ու ներկայացնել ավելի կարճ, կստացվի էսպես։
Մենք արդեն ապրում ենք խաղաղ ու ինքնիշխան Հայաստանում, բայց այդ խաղաղությունը կախված է բոլորիցս (ՀՀ քաղաքացիներից, զինվորականներից, արտաքին մարտահրավերներից, տարածաշրջանից, Ադրբեջանի քայլերից), և եթե բոլորը չանեն ամեն ինչ, որ խաղաղությունը պահպանվի, խաղաղություն չի լինի։
Այսինքն մեծ հաշվով դուրս ա գալիս, որ ինքը խաղաղություն ա բերել, բայց ինչպես միշտ գառանտիա չի տալիս ոչ մի բանի համար ու իրա վրայից գցելու համար շեշտում ա, որ մենակ իրենից չի կախված էդ խաղաղությունը։
Ու եթե օրինակ մեկ ամսից կամ մի տարուց սահմանին կրակոցներ լինեն, մարդիկ զոհվեն, ինքը ներողություն չի խնդրի ու չի համարի, որ խաղաղություն չկարողացավ բերել, այլ կփնտրի ուրիշ մեղավորներ»:

Աղբյուրը`   Տիգրան Ավետիսյան