«Ես վեց ամսում լուծել եմ վեց պատերազմ». Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ, ի տարբերություն իր քննադատների՝ ինքը հաջողությամբ հաղթահարել է ամբողջ աշխարհում ռազմական հակամարտությունները, այդ թվում՝ Ուկրաինայում տեղի ունեցած «աղետը», և իր հակառակորդների առաջարկությունները համարում է անօգուտ։ Սպիտակ տան ղեկավարն այս մասին գրառում է հրապարակել Truth Social-ում՝ օգոստոսի 18-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից առաջ։
«Ես վեց ամսում լուծել եմ վեց պատերազմ, որոնցից մեկը կարող էր հանգեցնել միջուկային աղետի (հավանաբար նկատի ունենալով Իրան-Իսրայել պատերազմը-խմբ.), և այնուամենայնիվ, ես ստիպված եմ կարդալ և լսել Wall Street Journal-ը (ամերիկյան հիմնական պահպանողական թերթերից մեկը, որին նա նախկինում մեղադրել էր ապատեղեկատվության մեջ-խմբ.) և շատ ուրիշներ, ովքեր իսկապես պատկերացում չունեն, պատմում են ինձ այն ամենը, ինչ ես սխալ եմ անում Ռուսաստան/Ուկրաինա խառնաշփոթում»,- գրել է Թրամփը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Ուկրաինայում պատերազմը «քնկոտ Ջո Բայդենի» հակամարտությունն է։ Ամերիկայի նախագահը նաև ընդգծեց, որ ինքը «ճիշտ գիտի, թե ինչ է անում» և խորհրդի կարիք չունի նրանցից, ովքեր «տարիներ շարունակ աշխատել են այս բոլոր հակամարտությունների վրա և ոչինչ չեն կարողացել անել» դրանք լուծելու համար: «Սրանք «հիմար» մարդիկ են, առանց առողջ բանականության և նրանք միայն դժվարացնում են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ առկա աղետի լուծումը»,- ասել է Թրամփը: Նա խոստացավ մինչև վերջ հասնել Ուկրաինայի կարգավորմանը՝ չնայած իր «անլուրջ և նախանձ քննադատներին»:
Ալյասկայում Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուրբաթ օրը կայացած հանդիպումից հետո, որը փաստացի ոչ մի արդյունք չտվեց, մի շարք արևմտյան լրատվամիջոցներ և վերլուծաբաններ քննադատեցին ամերիկացի առաջնորդին «ռուս բռնապետի» առջև «հանձնվելու» համար:
Բանակցություններից հետո The Wall Street Journal-ը հրապարակեց հոդված՝ «Թրամփը կարմիր գորգ գցեց Պուտինի համար և փոխարենը քիչ բան ստացավ» վերնագրով, որում նշվում էր «նախկին շոումենին բնորոշ շռայլությունը» Անքորիջի օդանավակայանում Պուտինի հետ հանդիպման կազմակերպման գործում (կարմիր գորգ, ռմբակոծիչի թռիչք և նախագահական լիմուզինով զբոսանք):

«Ոստիկանների կողմից սպանություններ ու ավազակություններ կատարելը նոր երևույթ չէ»․ Րաֆֆի Ասլանյան
6703:06
«Հուսով եմ՝ որևէ խմբակցություն սխալ որոշում չի կայացնի». Հովհաննես Իշխանյան
8500:18
Լիբերիան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված՝ երրորդ երկրի 1200 քաղաքացու
21000:11
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան
11500:06
«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան
83Երեկ, 23:18
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Գրիգորյան
64Երեկ, 23:12
Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային
214Երեկ, 22:47
«Ռուսաստանը կարող է Մեծ Բրիտանիան դիտարկել՝ որպես հակամարտության կողմ». Լավրով
239Երեկ, 21:31