Երեքշաբթի, 19 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Հաստատագրեց, որ պայմանավորվել է Ադրբեջանի հետ՝ արցախահայության հայրենազրկումն իրականացնելու հարցում». Հայկ Դեմոյան

«Հաստատագրեց, որ պայմանավորվել է Ադրբեջանի հետ՝ արցախահայության հայրենազրկումն իրականացնելու հարցում». Հայկ Դեմոյան
190
Երեկ, 21:54

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեք հակազդեցության սպասելիս
Առաջինը սպասում ենք ՀՀ երեք նախագահների՝ այսօրվա ելույթի թեզերը հերքող ու քննադատող հայտարարություններին
Երկրորդ. ՀՀ դատախազությունն ու Սահմանադրական դատարանը գնահատական պետք է տան արված հայտարարություններին՝ ՀՀ և միջազգային օրենքներին հակասելու և դրա պատժելիության դրվագներով:
Երրորդ դատապարտող հայտարարությունը սպասում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտխորհրդից ու Հոգաբարձուների խորհրդի անդամներից՝ ցեղասպանության իրականացման գործում հանցակցության ու դրա արդյունքների օրինականացման փորձերը դատապարտող շեշտադրումներով:
ՀՑԹԻ-ի լռությունը կդիտվի՝ որպես հանցակցություն:
Շատ պարզ հաստատագրեց, որ նախապես պայմանավորվել է ադրբեջանական կողմի հետ՝ արցախահայության հայրենազրկման գործողությունն իրականացնելու հարցում և ներկա պահին զբաղված է ցեղասպանության արդյունքների օրինականացման աշխատանքներով»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան