33 տարի անց Հորդանանը վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը

33 տարի անց զինվորական ծառայությունը Հորդանանում վերականգնվում է, առաջին զորակոչին կմասնակցի 6000 մարդ։ Այս մասին հայտարարել է թագավորության կառավարության ներկայացուցիչ Մոհամմեդ ալ-Մոմանին։
Առաջին զորակոչը կսկսվի 2026 թվականի փետրվարի 1-ին:
«Ծրագիրը կիրականացվի տարեկան երեք հերթափոխով, որոնցից յուրաքանչյուրը կտևի երեք ամիս, ինչը համապատասխանում է նախկինում հաստատված ուսուցման տևողությանը։ Ծրագրի մասնակիցները կանցնեն նախնական զինվորական պատրաստություն», - ասել է Մոհամմեդ ալ-Մոմանին։
Հորդանանի բանակ առաջին զորակոչի շրջանակներում նախատեսվում է զորակոչել 2007 թվականին ծնված 6000 մարդու։ Իշխանություններն զգուշացնում են, որ ծառայությունից խուսափելու համար պատիժը 3 ամսից մինչև 1 տարվա ազատազրկում է։
Երկրում պարտադիր ծառայությունը վերացվել է 1992 թվականին՝ Իսրայելի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր իշխանությունները բազմիցս փորձել են վերականգնել այս պրակտիկան։ Տեղական լրատվամիջոցները նշում են, որ ծառայությունը վերսկսելու որոշումը կարող է կապված լինել Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման և Արևմտյան ափի նկատմամբ նրա տարածքային պահանջների հետ։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
1608:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
9902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11000:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
120Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
131Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
128Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
216Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
106Երեկ, 19:18