Երեքշաբթի, 19 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Քրդերի օրինակով պարտված հայերը պետք է ընտրեն զարգացման այնպիսի մոդել, որը չի հանգեցնի հերթական աղետի». Արգիշտի Կիվիրյան

«Քրդերի օրինակով պարտված հայերը պետք է ընտրեն զարգացման այնպիսի մոդել, որը չի հանգեցնի հերթական աղետի». Արգիշտի Կիվիրյան
139
Այսօր, 03:12

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա կարճ գրեմ մի բան, հետո մի օր եթե հավեսս տա, երկար սա կբացատրեմ։ Ինչո՞ւ են քրդերը պայքարում սոցիալիզմի ու ինտերնացիոնալի դրոշների տակ։ Քանի որ, ի տարբերություն հայերի, իրենք հասկացան, որ թուրքական ազգայնականությանը դեմ տալ քրդական ազգայնականությունը դա ուղիղ ճանապարհ է դեպի պարտություն ու կատարյալ աղետ։ Ազգայնականությանը կարաս դեմ տաս ազգայնականություն, եթե դու դիմացինից ուժեղ ես կամ ուժերը գոնե հավասար են։ Քրդերը թուրքերից ավելի սակավաթիվ են, ավելի թույլ ու դրա համար ընտրել են մի այնպիսի մոդել, որը ապահովում է իրենց համար բազմաթիվ ազգերի, անգամ թուրքական մի շարք խմբերի ու հոսանքների աջակցությունը։ Այդ պատճառով ներկայումս քրդերի ռազմական ղեկավար կազմում ավելի շատ թուրք կա, քան թե ցանկացած թուրքական կուսակցությունում։ Ընդ որում, դա մարդիկ են, ովքեր ֆանատիկ նվիրվել են այդ պայքարին։ Այնպես որ, քրդերի օրինակով պարտված հայերը պետք ա ընտրեն զարգացման այնպիսի մոդել, որ լինի այս իրավիճակում առավել արդյունավետը ու չհանգեցնի հերթական աղետի»:

Աղբյուրը`   Արգիշտի Կիվիրյան