«Փաշինյանը կատարեց Ալիևի տված տնային առաջադրանքը»․ Ոսկան Սարգսյան
![]() 215 Երեքշաբթի, 19 օգոստոսի, 2025 թ., 09:30 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը երեկ՝ օգոտոսի 18-ին կատարեց Իլհամ Ալիևի կողմից իրեն տրված հերթական տնային առաջադրանքը։ Այդ առաջադրանքում Հայաստանում «ռևանշիզմի դեմ պայքարի» կետ կա։ «Ռևանշիզմի» դեմ Նիկոլ Փաշինյանը ուղերձում հայտարարեց․ «Մեր նահատակներին խնկարկելու և սրբացնելու, նրանց հիշատակի հետ հարաբերվելու մեր ձևն անգամ պիտի կաթիլ-կաթիլ, միլիմետր առ միլիմետր փոխվի, որովհետև խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին։ Խաղաղությունը պետք է լուսավորի մեր նահատակների հոգիները, որովհետև ահա Հայաստանի Հանրապետությունը՝ որպես միջազգային կյանքի ավելի ու ավելի հեղինակավոր դարձող մասնակից, ավելի անկախ, ավելի ինքնիշխան, ավելի ինքնավստահ մի պետություն, ահա սա է այն նպատակը, որի համար ընկան մեր եղբայրներն ու քույրերը և նրանց զոհողության սուգը պիտի հաղթահարենք խաղաղության բերկրանքով, որովհետեւ քրիստոնեական-առաքելական մեր հավատը մեզ ասում է՝ մեռած չեն նրանք, այլ այստեղ են հենց հիմա, մեր գլխավերեւում և ժպտում են մեզ, որովհետև եկել է Հայաստանի Հանրապետության այն ապագան, որի շուրջ 2021 թվականին մենք պայմանավորվածություն ձեռքբերեցինք մեր նահատակների մարմինները դեռ չսառած»։ Իլհամ Ալիևը հանձնին Նիկոլ Փաշինյանի ոսկե ձկնիկ է բռնել, որը հերթով կատարում է Իլհամի բոլոր ցանկությունները կամ՝ նրա կողմից իրեն տրված տնային առաջադրանքները»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
014:06
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
5813:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
13412:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
16911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20810:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11809:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
412Երեկ, 21:37
