Երեքշաբթի, 19 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +31 °C

«18 մեղադրյալով լայն հնչեղություն ունեցող գործը քննվելու է Երևանի ամենափոքր դատարաններից մեկում»․ Գևորգ Թոսունյան

«18 մեղադրյալով լայն հնչեղություն ունեցող գործը քննվելու է Երևանի ամենափոքր դատարաններից մեկում»․ Գևորգ Թոսունյան
109
Այսօր, 12:12

Լրագրող Գևորգ Թոսունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր տեղի կունենա «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի (Վազգեն Գալստանյան) և ևս 17 անձի գործով դատական նիստը։ Գործը քննելու է Կենտրոնի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը, որը երեկ հղի Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան ղեկավարին 1,5 տարվա ազատազրկման դատապարտեց (դատախազը պահանջում էր 2,5 տարի, իսկ զոհվածի հայրը՝ 4 տարի ազատազրկում)։
Ուշագրավ է, որ 18 մեղադրյալով լայն հնչեղություն ունեցող գործը քննվելու է Երևանի ամենափոքր և անհարմար դատարաններից մեկում՝ Կենտրոնի նստավայրում, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում դատաքննության պատշաճ կազմակերպման վերաբերյալ։
Հաշվի առնելով գործի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը (համենայն դեպս այս պահին) մեղադրյալների թիվը, դատարանի շենքային անբավարար պայմանները՝ դատավարության արդյունավետ անցկացումը կարող է լուրջ մարտահրավերների առաջ կանգնել»։

Աղբյուրը`   Գևորգ Թոսունյան