Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան մուտքագրվել է հատուկ վերանայման բողոք
![]() 122 Այսօր, 15:18 Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունը․ «Անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսի 18-ի ակնհայտ անհիմն և ապօրինի որոշմամբ կալանավորված է: 2025 թվականի օգոստոսի 14-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տ. Դավթյանը քննեց կալանքի երկարաձգման ակնհայտ ապօրինի միջնորդությունը: Չնայած նրան, որ միջնորդության քննությունը և դատական ակտի հրապարակումը տևեց շուրջ 10 ժամ, նույնիսկ այն պայմաններում, որ մեղսագրվող փողերի լվացման և տնտեսական բնույթի արարքների վերաբերյալ ուղիղ արձանագրվեց հիմնավոր կասկածի լիարժեք բացակայությունը, կալանքը երկարաձգվեց երկու ամսով: Այսինքն, հունիսի 17-ի՝ Մայր Աթոռը պաշտպանող խոսքի հետևանքով, որը ըստ իրավապահների, հանդիսանում է միջին ծանրության մեղսագրվող արարք, բացառապես պատշաճ վարքագիծ դրսևորած, նախկինում երբևէ չարատավորված Սամվել Կարապետյանն այլևս 60 օրից ավելի է, ինչ կալանավորված է: Ստեղծված իրավական աբսուրդային իրավիճակը ոչ միայն հակասում է հենց Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի, Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումներին, այլև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Ուշագրավ է նաև, որ տեսանյութերում ներկայացված խոսքի համար ևս երկու քրեական վարույթ, որոնք հարուցվել էին 2025 թվականի կրկին հունիս ամսին, 20 օրվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Դատարան, իսկ սույն դեպքում 60 օրից ավելի է, ինչ իբր քննություն է իրականացվում: Այսինքն՝ իրավապահներն ամբողջությամբ տապալել են պատշաճ ջանասիրության և ազատության կանխավարկածի՝ վերջերս հենց Սահմանադրական դատարանի արձանագրած պարտականությունը: Ստեղծված իրավիճակը քաղաքական հետապնդման ակնհայտ և ուղիղ առկայության մասին վկայող անհերքելի տվյալներ են: |
«Վազգեն Գալստանյանը 1995-ին մահացել է, ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
5816:42Դատական նիստը մեկնարկեց Տերունական աղոթքով (լուսանկար, տեսանյութ)
5616:18Սրբազան պայքարի աջակիցների մուտքը դահլիճ սահմանափակվում է (լուսանկար)
9916:06Բագրատ Սրբազանի և 17 կողմնակիցների դեմ քրգործով առաջին դատական նիստը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
12715:36Մահացել է Ժիրայր Սեֆիլյանի եղբորորդին
13515:30Ոստիկանութունը մեծաթիվ ուժեր է կուտակում դատարանի շենքի դիմաց (տեսանյութ)
13915:24Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան մուտքագրվել է հատուկ վերանայման բողոք
11715:18«Որևէ մանիպուլյացիա երբեք չի կարողանալու ջնջել քո արածը»․ Լիլիթ Բլեյան
14415:12