1000-ը` 19-ի դիմաց. մարմինների նոր փոխանակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինվորների ևս 1000 մարմին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրին։
Կիևն, իր հերթին, Մոսկվային է փոխանցել 19 զոհված ռուս զինվորների մարմին, հավելել է գործակալության աղբյուրը։
Հունիսի 2-ին, ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում, համաձայնություն էր ձեռք բերվել ծանր վիրավորված և ծանր հիվանդ գերիների և 25 տարեկանից փոքր երիտասարդ զինվորների փոխանակման վերաբերյալ՝ «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով։ Բացի այդ, Մոսկվան Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինվորների 6000 մարմին է փոխանցել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այն ժամանակ հայտարարել էր, որ բանակցությունները չեն վերսկսվի մինչև փոխանակումների ավարտը։
Բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել հուլիսի 23-ին Ստամբուլում։ Այնուհետև Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան համաձայնության են եկել «1200-ը 1200-ի դիմաց» բանաձևով նոր փոխանակումների վերաբերյալ, որոնք կներառեն ոչ միայն զինվորական անձնակազմ, այլև քաղաքացիական անձինք։ Ռուսաստանը նաև առաջարկել է փոխանցել զոհված ուկրաինացի զինվորների ևս 3000 մարմին։ Օգոստոսի 14-ին Ուկրաինան Ռուսաստան է վերադարձրել 84 ռուս զինծառայողների, իսկ դրա դիմաց Կիևն ստացել է Ուկրաինայի զինված ուժերի 84 ռազմագերի։

«Ոստիկանների կողմից սպանություններ ու ավազակություններ կատարելը նոր երևույթ չէ»․ Րաֆֆի Ասլանյան
5903:06
«Հուսով եմ՝ որևէ խմբակցություն սխալ որոշում չի կայացնի». Հովհաննես Իշխանյան
8100:18
Լիբերիան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված՝ երրորդ երկրի 1200 քաղաքացու
19500:11
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան
11100:06
«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան
81Երեկ, 23:18
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Գրիգորյան
62Երեկ, 23:12
Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային
204Երեկ, 22:47
«Ռուսաստանը կարող է Մեծ Բրիտանիան դիտարկել՝ որպես հակամարտության կողմ». Լավրով
226Երեկ, 21:31