Չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Աֆրիկացի հայտնի երեխաները Հայաստանում հանդես կգան համերգով

Աֆրիկացի հայտնի երեխաները Հայաստանում հանդես կգան համերգով
154
Երեկ, 22:12

Աֆրիկայի հանրահայտ Moriox Kids խմբի երազանքը վերջապես կատարվեց․ հայերեն երգող և հայկական երաժշտության ներքո պարող աֆրիկացի երեխաները Հայաստանում են, սեպտեմբերի 14-ին համերգով հանդես կգան Երևանի «Հարսնաքար» համալիրում։

Երեխաներն արդեն շրջում են Երևանի տեսարժան վայրերով։ Նրանք իրենց Instagram-ի էջում տեսահոլովակ են հրապարակել Կասկադից՝ հրավիրելով իրենց համերգին։

Moriox Kids-ը Աֆրիկայի աղքատ ընտանիքների տաղանդավոր երեխաների խումբ է։ Նրանք երաժշտության և պարի օգնությամբ միջոցներ են հավաքում հիմնական կարիքնելը հոգալու և կրթության համար։

Երեխաները տեսահոլովակ են հրապարակել Կասկադից՝ հրավիրելով իրենց համերգին։