Սպիտակ տունը նշել է Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավոր վայրը

Politico-ն հաղորդում է, որ Սպիտակ տունը դիտարկում է Բուդապեշտը՝ որպես ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների միջև հնարավոր եռակողմ հանդիպման վայր՝ պատերազմը դադարեցնելու հարցում առաջընթաց գրանցելու նպատակով։
Ըստ ներքին աղբյուրների՝ ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները հնարավոր գագաթնաժողովի համար։ «Հունգարիան, որը գլխավորում է Դոնալդ Թրամփի հայտնի դաշնակից, վարչապետ Օրբանը, հանդես է գալիս՝ որպես բանակցությունները հյուրընկալելու առաջատար թեկնածու, չնայած վերջնական որոշում դեռևս չի կայացվել»,- նշում է աղբյուրը։
Սպիտակ տունը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինայի և Ռուսաստանի հետ քննարկում է Պուտինի և Զելենսկու հանդիպման բազմաթիվ հնարավոր վայրեր, և Բուդապեշտը քննարկվող տարբերակներից մեկն է։
Աղբյուրները շեշտում են, որ Բուդապեշտը կարող է հարցեր առաջացնել Ուկրաինայի համար։ Քաղաքը կապված է 1994 թվականի Բուդապեշտի հուշագրի հետ, որը, ըստ Կիևի, չի ապահովել 2014 թվականի իրադարձություններից հետո խոստացված անվտանգության երաշխիքները։

«Այն ուժերը, ովքեր նրան հայրենավաճառ դարձրին, հիմա էլ այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան
1510:12
Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Մոսկվա (տեսանյութ)
3810:06
«Չեմ վերցնելու Արտաշատ համայնքի ավագանու մանդատը»․ Գերասիմ Վարդանյան
4309:54
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն (տեսանյութ)
5009:36
Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել․ ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
5909:30
Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
6709:24
Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները․ «Հրապարակ»
6809:18
«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
6209:00