«Մոտ 10 երկիր պատրաստ է զորակազմ ուղարկել Ուկրաինա»․ #Bloomberg

ԵՄ առաջնորդները նախօրեին կայացած առցանց հանդիպման ժամանակ քննարկել են բրիտանական և ֆրանսիական զորքեր Ուկրաինա ուղարկելու ծրագիրը՝ որպես Կիևի և Մոսկվայի միջև ապագա խաղաղության համաձայնագրի մաս: Մասնավորապես, քննարկվել է զորքերի քանակը և տեղակայման վայրը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն աղբյուրների:
Ըստ աղբյուրների՝ մոտ 10 երկիր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, հայտարարել են Ուկրաինա զորակազմ ուղարկելու պատրաստակամության մասին:
Հաղորդվում է, որ եվրոպացիների կողմից մշակվող ծրագրի առաջին փուլը ենթադրում է Ուկրաինայի զինված ուժերի ամրապնդում՝ մարզման և անձնակազմի համալրման միջոցով:
Լրատվամիջոցը նշում է, որ դա կիրականացնի «հիմնականում եվրոպական զորքերից բաղկացած բազմազգ խումբը», որը կներառի բրիտանական և ֆրանսիական «հարյուրավոր» զինվորներ, որոնք կտեղակայվեն Ուկրաինայում՝ առաջնագծից հեռու:
Ծրագրի մեկ այլ մասը նախատեսում է Միացյալ Նահանգների աջակցությունը, որը կներառի հետախուզական տվյալների փոխանակում, սահմանային հսկողություն, զենքի մատակարարում և, հնարավոր է, հակաօդային պաշտպանության համակարգեր:

«Այն ուժերը, ովքեր նրան հայրենավաճառ դարձրին, հիմա էլ այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան
1510:12
Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Մոսկվա (տեսանյութ)
3810:06
«Չեմ վերցնելու Արտաշատ համայնքի ավագանու մանդատը»․ Գերասիմ Վարդանյան
4309:54
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն (տեսանյութ)
5009:36
Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել․ ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
5909:30
Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
6709:24
Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները․ «Հրապարակ»
6809:18
«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
6209:00