«Մոսկվայի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը պատրաստ կլինի մինչև սեպտեմբեր»․ Կալլաս

Եվրոմիությունը կշարունակի պատժամիջոցներով ճնշում գործադրել Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա և կնպաստի Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։ Այս մասին երեքշաբթի հայտարարել էր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը՝ ԵՄ երկրների ղեկավարների հետ առցանց հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել են Վաշինգթոնում կայացած գագաթնաժողովի արդյունքները։
Մոսկվայի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 19-րդ փաթեթը, ըստ Կալլասի, պետք է պատրաստ լինի մինչև սեպտեմբեր։ Ինչ վերաբերում է Կիևի անվտանգության երաշխիքներին, ապա, ըստ ԵՄ դիվանագիտության ղեկավարի, դրանք պետք է լինեն «ուժեղ և հավաստի», որպեսզի կարողանան զսպել Ռուսաստանին։
«ԵՄ-ն կնպաստի այդ անվտանգության երաշխիքներին, մասնավորապես՝ ուկրաինացի զինվորականների վերապատրաստման, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի և պաշտպանական արդյունաբերության ամրապնդման միջոցով», - X-ում գրել է Կալլասը։

«Այն ուժերը, ովքեր նրան հայրենավաճառ դարձրին, հիմա էլ այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան
1510:12
Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Մոսկվա (տեսանյութ)
3810:06
«Չեմ վերցնելու Արտաշատ համայնքի ավագանու մանդատը»․ Գերասիմ Վարդանյան
4309:54
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն (տեսանյութ)
5009:36
Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել․ ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
5909:30
Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
6709:24
Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները․ «Հրապարակ»
6809:18
«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
6209:00