Չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Բագրատ Սրբազանին դատում են, որովհետև վախենում են, ու ճիշտ էլ անում են»․ Նիկողոս Հովհաննիսյան

«Բագրատ Սրբազանին դատում են, որովհետև վախենում են, ու ճիշտ էլ անում են»․ Նիկողոս Հովհաննիսյան
114
Այսօր, 09:48

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կրկին դատարանում էի, էս անգամ Բագրատ սրբազանի մոտ։ Իր ու իր արած գործերի մասին կարելիա անվերջ խոսել։ Սրբազանը հոգևորական է՝ բառիս բուն իմաստով։ Տարիների վաստակ ունեցող, հոգևոր առաջամարտիկ ու հզոր առաջնորդ։ Հիշում եմ, երբ ճեմարանի ուսանող էինք, Բագրատ սրբազան անունը լսելիս, բոլորի դեմքին ժպիտ էր գալիս, որովհետև գալիս էր բոլորի համար հոգևոր ու մարմնավոր ժպիտով մի հոգևորական, ումից սովորելու շատ բան ունեինք։ Բոլորը մի պատրվակ գտնում ու գնում էին Մայր Աթոռի տարածք, որովհետև Բագրատ սրբազանն էր եկել ու պետք է բարևեին։ Էսօր դատում են Բագրատ սրբազանին, ինչո՞ւ որովհետև հայրենիք է կրում իր մեջ, որովհետև պայքարում է, որ հայրենիք ունենանք։ Կանեի՞ն մնացածը, արդեն արած պիտի լինեին, եթե չեն արել, ուրեմն թողել են սրբազանին։ Բագրատ սրբազանին դատում են, որովհետև վախենում են, ու ճիշտ էլ անում են։