Չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +30 °C

«Քննիչն իր փնթի աշխատանքով ինձ դրդում է հանցագործ դառնալ»․ Էջմիածնում սպանված տղայի մայր

«Քննիչն իր փնթի աշխատանքով ինձ դրդում է հանցագործ դառնալ»․ Էջմիածնում սպանված տղայի մայր
108
Այսօր, 13:00

Այս տարվա ապրիլի 23-ին Էջմիածին քաղաքը հերթական անգամ ցնցվեց երիտասարդ տղային, ինչպես էջմիածինցիներն են նշում, «բորենու» հոգեբանությամբ, առանձնակի դաժանությամբ ծեծի ենթարկելու դեպքից: Այդ օրը էջմիածին քաղաքի սրտում, վստահ լինելով իրենց անպատժելիության վրա, առանձնակի դաժանությաբ ծեծի են ենթարկում երիտասարդին, ինչի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվում Էջմիածնում երբևէ քրեական պատմություններով աչքի չընկած 22-այա Պարգև Հակոբյանը, ով մոտ 10 օր, գտնվելով կոմայի մեջ, այդպես էլ գիտակցության չգալով մահանում է: Այս մասին գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հավելելով, որ սպանվածի հարազատները, տեսնելով, որ Վաղարշապատի քննչական բաժնում քննիչի կողմից ցուցաբերվում է մասնագիտական ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, աղմուկ են բարձրացրել, ինչից հետո քրեական վարույթը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը հարազատները արդեն ՀՀ քննչական կոմիտեի քննիչից էլ հույս չունեն, որ քննությունը տարվում է օբյեկտիվ, ծնողները նույնիսկ լուրջ թերություններ են նկատել վարույթն իրկանոցնող մարմին կողմից, ինչի համար էլ դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, որպեսզի իրենց հսկողության տակ վերցնեն, որ քննչական կոմիտեի քննիչը կատարի օբյեկիվ, բազմակողմանի քննություն
Երեկ՝ օգոստոսի 19-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում սպանված տղայի մայրն ասել է. «Շատ բաներ կան ասելու, պարզապես Վաղարշապատի քննչականից մեր ընտանիքը հիասթափված է, քանի որ քննությունը կատարում են մակերեսորեն: Հավատացինք ՀՀ քննչական կոմիտեին, ու մեր բարձրացրած աղմուկից հետո գործը փոխանցվեց այդ կառույց, սակայն հիմա էլ ավելի ենք հիասթափված ու զարմանում ենք, թե ինչու է Քննչական կոմիտեի քննիչը ցուցաբերում շտապողականություն ու մեզ ստիպում է, թե եկեք գործի նյութերին ծանոթացեք, ես էլ ժամանակ չունեմ, պիտի ուղարկեմ դատախազին, հաստատի, բայց որ գործը 180 աստիճան Քննչական կոմիտեի քննիչի կողմից տակնուվրա է արվել, ցուցաբերելով ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, դա ակնհայտ է: Հիմա ստիպված որպես մայր դիմում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասելով՝ Դուք միշտ նշել եք, որ Հայաստանում հակաօրինական գործողություններ կատարողներ չպետք է լինեն, որ բոլորը հավասար են օրենքի առաջ, որ արդարությունը ինչքան էլ հիվանդանա, չի մահանա, բայց հիմա ՀՀ քննչական կոմիտեի քննիչի պատճառով ինձ՝ որպես որդեկորույս մայր դրդում են դիմել վրեժխնդրության: Թե՛ ես, թե՛ մեր ընտանիքը միշտ առաջնորդվել ենք Աստվածաշնչյան պատվիրաններով, այդ թվում՝ մի սպանիր, բայց քննչական կոմիտեի քննիչն իր փնթի աշխատանքի արդյունքում ինձ դրդում է հանցագործ դառնալ: Եթե արդարությունը չհաղթանակի, ես ստիպված դիմելու եմ վրեժխնդրության ու այդ ժամանակ թե արդարությունը հիվանդանում ու չի մահանում: Մեր ընտանիքը վստահ է, որ որպես վարչապետ Ձեր մի հանձնարարականը, որ քննչական կոմիտեն կատարի բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, բավական է, որ մեղավորները իրական պատիժ ստանան»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։