«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հակասում է Մինսկի խմբի մանդատին և Բուդապեշտի գագաթաժողովի Փաստաթղթին». արցախցիների դիմումը ԵԱՀԿ-ին
![]() 215 Այսօր, 18:06 Լեռնային Ղարաբաղի տեղահանված ժողովրդի անունից դիմում է ներկայացվել ԵԱՀԿ մասնակից պետություններին։ Լեռնային Ղարաբաղի 150,000 հայերի՝ տղամարդկանց, կանանց և երեխաների անունից, որոնք բռնի տեղահանվել են իրենց նախնիների հայրենիքից, խորը տագնապով և մտահոգությամբ դիմում ենք Ձեզ՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու միակողմանի խնդրանքի հարցով։ Ամենայն հարգանքով կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին իրականացնել իրենց լիազորությունները, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում վետոյի իրավունքը, Մինսկի խմբի լուծարումը կանխելու համար, մինչև չստեղծվեն ամուր երաշխիքներ՝ Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն ապահովելու համար։ • Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի ապահովում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հակասում է ինչպես Մինսկի խմբի մանդատին՝ հաստատված 1995 թվականի մարտի 23-ին, այնպես էլ 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի Փաստաթղթին։ Մեր տեղահանությունը ո՛չ կամավոր էր, ո՛չ էլ պատահական. այն պաշարման, սովի և ռազմական հարձակման հետևանք էր, գործողություններ, որոնք միջազգային հանրության կողմից մինչ այսօր պատշաճ կերպով չեն հասցեագրվել։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված Էթնիկ զտման հետեւանքը լեգիտիմացնելու եւ նման կերպով կոնֆլիկտը հանգուլուծված համարելու ցանկացած որոշում անջնջելի եւ արյունոտ հետք է թողնելու ԵԱՀԿ պատմության, հեղինակության եւ սկզբունքայնության վրա։ Կոչ ենք անում Ձեզ գործել ԵԱՀԿ հիմնադիր սկզբունքներին և միջազգային իրավունքի պարտավորություններին համապատասխան։ Մենք շարունակում ենք պատրաստկամ լինել կառուցողականորեն համագործակցել ԵԱՀԿ-ի և անդամ պետությունների հետ՝ արդար և կայուն լուծում գտնելու և մեր ժողովրդի անվտանգ, խաղաղ և արժանապատիվ վերադարձը հայրենիք ապահովելու համար։ Մեր ապագան և մեր գոյատևումը կախված է Ձեր այսօրվա գործողություններից։ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների և պատգամավորների անունից |
Չինաստանն ընդլայնում է միջուկային զինանոցը, որպեսզի մինչև 2027 թվականը գրավի Թայվանը
121:30«Այս որոշումը կանխատեսելի էր, որովհետև քաղաքական որոշում է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
9920:24«Մեղավոր բեռի տակ գտնվող մարդիկ, ովքեր գործում են հրահանգներով, չեն կարող մեղադրող լինել»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
12020:12«Քիչ առաջ մարմնացավ «Անիրավ դատավորի մասին» առակը, ով Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
18219:12Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը երկարաձգվեց 3 ամսով
5418:48«Ուկրաինայի համար երաշխիքները չեն կարող քննարկվել առանց Ռուսաստանի». Լավրով
18218:38«Ես ահաբեչական որևէ գործողություն չեմ պլանավորել»․ Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
17918:24«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հակասում է Մինսկի խմբի մանդատին և Բուդապեշտի գագաթաժողովի Փաստաթղթին». արցախցիների դիմումը ԵԱՀԿ-ին
21318:06