Չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Մեղավոր բեռի տակ գտնվող մարդիկ, ովքեր գործում են հրահանգներով, չեն կարող մեղադրող լինել»․ Բագրատ Սրբազան

«Մեղավոր բեռի տակ գտնվող մարդիկ, ովքեր գործում են հրահանգներով, չեն կարող մեղադրող լինել»․ Բագրատ Սրբազան
166
Այսօր, 20:12

«Այս դատարանում մեռել են արդարադատությունն էլ, խիղճն էլ, բարոյականությունն էլ․․․ Պրոֆեսիոնալ մարդիկ լինեին, և ես իրենց զրպարտողներ չհամարեի, այլ մեղադրողներ․․․ Մեղավոր բեռի տակ գտնվող մարդիկ, ովքեր գործում են հրահանգներով, ովքեր ո՛չ դեմք ունեն, ո՛չ դիմագիծ, չեն կարող մեղադրող լինել, սա փաստ է․․․ Դուք պատասխան եք տալու․․․»,- Բագրատ Սրբազանի՝ մեղադրող կողմին ու դատավորին ուղղված այս խոսքից հետո դատարանում իրավիճակը լարվեց։

«Գլխավոր դատախազը պարտավոր է գալու այստեղ և բոլոր խոսքերին պատասխան տալու։ Քննչական կոմիտեի նախագահ մենք ունե՞նք ընդհանրապես․․․»,- Բագրատ Սրբազանի այս դիտարկումից ու հարցադրումից հետո մեղադրող կողմն ընդհատեց նրան։

«Երբ ես խոսում եմ, լռե՛ք, այնպես, ինչպես երբ դուք եք խոսում, ես լռում եմ»,- հանդիմանեց Բագրատ Սրբազանը։

Դատավորը հորդորեց չվիրավորել միմյանց։

«Եթե ես վիրավորելու լինեմ, ինձ թույլ կտամ այս երկրի գերագույն ստախոսին ասելու՝ ա՛յ համբալներ, ա՛յ ստահակներ, ա՛յ շնաբարո դուրսպրծուկներ։ Սա կլիներ վիրավորանք, բայց ես ինձ թույլ չեմ տալիս նման փողոցային աստիճանի իջնելու․․․ Ժամանակը կգա, ես կխոսեմ․․․»,- հավելեց Բագրատ Սրբազանը՝ նաև ընդգծելով՝ կեղծում ու նենգափոխում են եղածը»։

Բագրատ Սրբազանի խոսքը՝ դատարանում
Բագրատ Սրբազանի խոսքը՝ դատարանում