Չինաստանն ընդլայնում է միջուկային զինանոցը, որպեսզի մինչև 2027 թվականը գրավի Թայվանը

Չինաստանը շարունակում է ընդլայնել իր միջուկային ուժերի չափերն ու հնարավորությունները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի ռազմական փորձագետներին և զենքի վերահսկման մասնագետներին։
ԱՄՆ-ի ռազմավարական հրամանատարության (STRATCOM) ղեկավար, գեներալ Էնթոնի Քոթթոնը մարտին Քոնգրեսին ասել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հրահանգել է զինվորականներին պատրաստ լինել մինչև 2027 թվականը գրավել Թայվանը։ Նա նշել է, որ Պեկինը մեծացնում է միջուկային մարտագլխիկների արտադրությունը, որոնք կարող են արձակվել ցամաքից, օդից և ծովից։
Չիկագոյում գործող «Ատոմային գիտնականների տեղեկագրի» համաձայն՝ Չինաստանը ընդլայնում և արդիականացնում է իր զինանոցն ավելի արագ, քան ցանկացած այլ միջուկային տերություն: Նրա զինանոցում ներկայում կա մոտ 600 մարտագլխիկ։ Փենթագոնը կարծում է, որ մինչև 2027 թվականն այդ թիվը կարող է գերազանցել 1000-ը։
Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2025 թվականի հունվարի դրությամբ աշխարհում կար 12,241 միջուկային մարտագլխիկ։ Բոլոր միջուկային լիցքերի մեծ մասը գտնվում է Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում՝ համապատասխանաբար 4,309 և 3,700։ Ստոկհոլմի ինստիտուտի փորձագետները հաստատել են ԱՄՆ-ի գնահատականը Չինաստանի պաշարների աճի վերաբերյալ։
Չինաստանը հայտարարում է, որ հավատարիմ է միջուկային ոլորտում ինքնապաշտպանության ռազմավարությանը, առաջինը չի կիրառի միջուկային զենք և չի օգտագործի այն այնպիսի պետությունների դեմ, որոնք նման զենք չունեն։ Երկրի պաշտպանության նախարարությունը շեշտում է, որ «միջուկային պատերազմում հաղթանակ հնարավոր չէ»։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
9402:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
10400:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
115Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
126Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
127Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
212Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
105Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
120Երեկ, 17:12