Հինգշաբթի, 21 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ինչպե՞ս է հնարավոր, որ նման բան տեղի ունենա օրը ցերեկով». Նարեկ Կիրակոսյան

«Ինչպե՞ս է հնարավոր, որ նման բան տեղի ունենա օրը ցերեկով». Նարեկ Կիրակոսյան
60
Երեկ, 23:12

Լրագրող Նարեկ Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Համացանցում տարածվել է մի անմարդկային տեսարանով տեսանյութ, որտեղ ինչ-որ մեկը տղայի գլուխը սեղմել է մեքենայի ապակու տակ, խեղդում է և հրճվում։ Խեղդվող տղան խոսում է Գյումրիի բարբառով, ինչից կարելի է ենթադրել, որ դեպքը տեղի է ունեցել հենց այնտեղ։ Ինչպե՞ս է հնարավոր, որ նման բան տեղի ունենա օրը ցերեկով։ Ի՞նչ են մտածում Հայաստանի իրավապահ համակարգի պատասխանատուները։ Հետաքրքիր է՝ համացանցում լայն տարածում գտած այս տեսանյութով զբաղվող կա՞, թե՞ այն մարդը, բեսպրեդելի շրջանակներում, հիմա էլ ուրիշի գլխի վրայով է երթևեկում։
Լրացում, ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ենթադրյալ հանցագործը հայտնաբերվել է, սպասենք զարգացումներին։ Ես անձամբ հետևողական եմ լինելու»։

Աղբյուրը`   Նարեկ Կիրակոսյան