Հինգշաբթի, 21 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

Միքայել Սրբազանի գործով դատավորն ունի 6 անշարժ գույք. բարելավված կենցաղ․ «Ժողովուրդ»

Միքայել Սրբազանի գործով դատավորն ունի 6 անշարժ գույք. բարելավված կենցաղ․ «Ժողովուրդ»
122
Այսօր, 08:48

«Ժողովուրդ»-ը գրում է. «Պաշտոնական աղբյուրների ուսումնասիրությամբ պարզեցինք, որ Միքայել Սրբազանի գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2024 թվականին գույքային մեծ առաջխաղացում է ունեցել։
2023 թվականին Արմինե Մելիքսեթյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր։
2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն՝ դատավոր Մելիքսեթյանը տարեսկզբին հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն և 3 հողամաս։ Տարվա ընթացքում ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում և ավտոկայանատեղի։ Բնակարանն արժեցել է 31 մլն 791 հազար դրամ, իսկ ավտոկայանատեղին՝ 2,5 մլն դրամ։ Գնումն իրականացվել է «ՄԼ Մայնինգ»-ից։
Արդյունքում, տարեվերջի դրությամբ, դատավոր Մելիքսեթյանը ունի 6 անշարժ գույք։

Տրանսպորտային միջոցներ դատավորը չի հայտարարագրել, սակայն ունի մեկ Toyota մակնիշի մեքենա, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է իր կողմից։

Պարզեցինք, որ դատավորի կանխիկ դրամական միջոցը կազմում է 4 մլն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 902 հազար դրամ, որից 13 մլն 856 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ Դատական դեպարտամենտից։

Մելիքսեթյանը դասավանդում է նաև Երևանի Գլաձոր համալսարանում եւ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում, որտեղից ստացել է գրեթե 480 հազար դրամ։ Իսկ ՀՀ ՊԵԿ-ից ստացված 2 մլն 560 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է՝ հիփոթեքով գնած բնակարանի մայր գումարը մարելու համար։
Մելիքսեթյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն 245 հազար դրամ, որն էլ հիփոթեքով բնակարանի մայր գումարի մնացորդն է»։