Հինգշաբթի, 21 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Պահանջում եմ ընդդիմադիրներից՝ քաղբանտարկյալների մասով պայքարի միասնական հարթակ ձևավորել»․ Վարազդատ Հարությունյան

«Պահանջում եմ ընդդիմադիրներից՝ քաղբանտարկյալների մասով պայքարի միասնական հարթակ ձևավորել»․ Վարազդատ Հարությունյան
42
Այսօր, 17:36

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որպես քաղաքական մի շարք գործերով ներգրավված փաստաբան, որն իր աշխատաժամանակի արդեն գերակշիռ մասը pro bono զբաղված է այդ գործերով, պահանջում եմ ընդդիմադիր քաղաքական ուժերից մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները և գոնե քաղբանտարկյալների մասով ձևավորել պայքարի միասնական հարթակ ու կոնկրետ քաղաքական քայլեր ձեռնարկել քաղբանտարկյալների ազատությանը հասնելու ուղղությամբ»: