Սուրեն Պապիկյանի խորհրդականի տղան կալանավորվել է
![]() 58 Այսօր, 10:18 Օգոստոսի 18-ին Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունից միջնորդություն է ներկայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի երկամսյա կալանքի որոշում կայացվի օգոստոսի 14-ին, Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ հրազենի գործադրմամբ խուլիգանություն և սպանություն կատարողներից 3-ի նկատմամբ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել, ապա դատարանի դահլիճից տեղափոխվել են ՀՀ Արդադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրակատարողական հիմնարկ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով կալանավորվածներից մեկը Կոտայքի մարզի բնակիչ Արտաշես Տոնոյանն է, ում հայրը կոչումով գենարալ և ՀՀ Պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն է։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, օգոստոսի 15-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել էր Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Մամիկոն Դ-ն, վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանի տան մոտ գտնվող կամրջի տակ տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի ու կրակոցների հետևանքով: |
Անհետ կորածների հարազատներն ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
012:42«Արդեն Հայաստան խոպան են գալիս»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5812:24«Տրանսպորտի տոմսերի վրա «ժամկետ» դնելով՝ թալանի նոր մեխանիզմ են ներդնում»․ Սոնա Աղեկյան
12011:36«Հիշեցի, որ մի քանի ժամ առաջ «Հրաժարիմք»-ն եմ ասել»․ Ռուբեն Մելիքյան
14010:30«Լիդյա Մանթաշյանի «մեղադրանքն» «ապացուցող» նոթերը»․ Տաթևիկ Սողոյան (լուսանկար)
6410:24Սուրեն Պապիկյանի խորհրդականի տղան կալանավորվել է
5810:18«Լիդյա Մանթաշյանին տանջելով՝ իշխանությունը փորձում է կոտրել ժողովրդի կամքը»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
14710:00Կաշառքի սկանդալով հայտնի Նարեկ Վանեսյանին Արսեն Թորոսյանն ու նախարարը տնօրեն են փորձում դարձնել․ «Ժողովուրդ»
12709:00