«Գորիսի երկրագիտական թանգարանը խղճուկ վիճակում է»․ Հակոբ Կարապետյան

Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գորիսի երկրագիտական թանգարանը, մի բառով ասած, խղճուկ է։ Սկսած մուտքից ու շենքային պայմաններից՝ խոնավ, փոքրիկ սրահ, որտեղ առանց ժամանակագրական կամ թեմատիկ դասավորության խառը լցված են աղքատիկ ցուցանմուշները, անկյունում մի երկու ողորմելի խրտվիլակներ են ընկած, որոնք իբր պատկերում են տարածաշրջանի ոչ վաղ անցյալի տարազները, բրոնզեդարյան կճուճների վերևում՝ Նժդեհի մի քանի նամակների պատճեներն են՝ թվագրված 1919-21թթ։ Որևէ ինովացիոն լուծման մասին, իհարկե, խոսք չկա։ Մինչդեռ, էս տարածաշրջանը վաղ միջնադարից սկսած, մինչեւ 18-19-րդ դարեր, Առաջին հանրապետություն, Սովետի շրջան ու նորագույն ժամանակներ, շատ հարուստ ու հետաքրքիր պատմություն ունի, կենցաղն ու մշակույթը ներկայացնելու համար նյութի պակաս էլ պետք է որ չլիներ. վստահ եմ՝ շատ տներում պահպանված կահույք էլ կա, տարազ էլ, կենցաղի այլ տարրեր էլ, որը կարելի կլիներ հավաքել ու ցուցադրել։ Մանավանդ հիմա, ճանապարհային ցանցի փոփոխության արդյունքում Գորիսը կարող է գրավիչ լինել հատկապես տուրիստների համար, իսկ տուրիստին, բացի բնական գեղեցկություններից ու միջնադարյան վանքերից, նաև թանգարաններով են գրավում։ Գնացեք Դիլիջանի երկրագիտական թանգարան ու տեսեք տարբերությունը։ Էն դեպքում, երբ Դիլիջանը, ամենայն հարգանքով, Գորիսից ավելի հարուստ քաղաքային պատմություն չի ունեցել։
Չգիտեմ՝ ով է պատասխանատուն, բայց սա այս քաղաքին հաստատ չի սազում»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
184Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
78515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52012.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47012.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59910.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78308.09.2026, 23:12