Հինգշաբթի, 21 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Ոչ մի երկրում հաշմանդամն այսքան անտեսված չէ, թոշակառուն՝ այսքան արհամարհված»․ Անուշ Գինոսյան

«Ոչ մի երկրում հաշմանդամն այսքան անտեսված չէ, թոշակառուն՝ այսքան արհամարհված»․ Անուշ Գինոսյան
236
Այսօր, 17:42

Երևանի ավագանու նախկին անդամ Անուշ Գինոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոչ մի երկրում հաշմանդամն այսքան անտեսված չէ, ոչ մի երկրում թոշակառուն այնքան արհամարհված չէ, ոչ մի երկրում անապահով խավին ընտրությունից ընտրություն չեն հիշում։
Որոշ միաբջիջ ամեոբաներ, երբ ամբիոններից բղավում են ԵՎՐՈՊԱ, գոնե գիտե՞ն, թե ինչ հսկայական աշխատանք է կատարում ԵՎՐՈՊԱՆ հաշմանդամներին լիարժեք կյանք նվիրելու համար, ի՞նչ ներդրումներ է կատարում անապահով խավին փոքր ինչ բարեկեցիկ կյանք ապահովվելու համար։
Անգամ ավտոբուսներում տոմսային համակարգի ներդրումը կատարում եք հանուն ձեր որկորի, այլ ոչ թե երթևեկությունն ավելի ապահով դարձնելու համար (ավտոբուսի վարորդներին հիշեցրեք, որ երթևեկության մեջ առավելություն ունենալը չի նշանակում անկանոն վարել՝ վտանգելով թե՛ ուղևորների և թե՛ երթևեկության այլ մասնակիցների կյանքը»։

Աղբյուրը`   Անուշ Գինոսյան