Հինգշաբթի, 21 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Մենք հավատարմորեն ընթանում ենք Հայոց Հայրապետի օրհնյալ օրինակով»․ Հայր Ասողիկ Կարապետյան

«Մենք հավատարմորեն ընթանում ենք Հայոց Հայրապետի օրհնյալ օրինակով»․ Հայր Ասողիկ Կարապետյան
54
Այսօր, 15:18

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր շատ սիրելի Վեհափառ Հայրապետի տարեդարձն է:
Ամենազոր Աստված ընդմիշտ Իր Օծյալ Հայրապետին ապավեն, զորակից և ուղեկից է: Աստված է Հայոց Հայրապետի հետ:
Եվ մենք՝ նրա հոգևոր զավակներս, հավատարմորեն ընթանում ենք Հայոց Հայրապետի օրհնյալ օրինակով ու համոզմունքով՝ ի փառս Աստծո, ի շինություն մեր հարազատ Երկրի, ի բարօրություն ու փրկություն մեր հարազատ Ազգի, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու:
Ողջ լերուք, սիրելիներ ի Տեր»: