Հինգշաբթի, 21 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Ի՞նչ իրավունք ունես՝ ընկերոջս խփելու»․ փաստաբանը՝ ոստիկանին

«Ի՞նչ իրավունք ունես՝ ընկերոջս խփելու»․ փաստաբանը՝ ոստիկանին
241
Այսօր, 15:12

Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով դատական նիստի ընդմիջմանը միջադեպ տեղի ունեցավ հավաքված քաղաքացիների ու ոստիկանների միջև։ Փաստաբան Մկրտիչ Դավթյանը լրագրողներին հայտնեց, որ ոստիկանը հարվածել է իր ընկերոջը․ «Ի՞նչ իրավունք ունես՝ ընկերոջս խփելու։ Ձեռ եք առե՞լ ձեզ, թե՞ համազգեստ եք հագել, գիտեք էդ ա»,- խոսքն ուղղելով ոստիկանին՝ ասաց նա։ Դատարանի բակում աշխատող լրագրողները հայտնում են, որ քաղաքացին փորձել է մտնել նիստերի դահլիճ, վիճաբանություն է սկսվել, ոստիկանը հարվածել է։

Միջադեպ՝ դատարանի բակում