Հինգշաբթի, 21 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Ինչ է՝ տուժողի տղան ՔՊ-ական ղեկավար է, գլխիս սարքում են»․ Գևորգ Առուշանյան

«Ինչ է՝ տուժողի տղան ՔՊ-ական ղեկավար է, գլխիս սարքում են»․ Գևորգ Առուշանյան
58
Այսօր, 16:12

«Կյանքս կերել են, ինքնասպան եմ ուզում լինել դատարանի քայլերի պատճառով»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց լրագրողներին հայտնեց քաղաքացի Գևորգ Առուշանյանը․ «Գլխիս սարքում են, սպանության փորձի համար ուզում են ինձ դատապարտեն, ասում են՝ անհայտ հրազենով մարդ ես խփել։ Բայց էդ մարդը վնասվածքը 44-օրյա պատերազմում է ստացել, ինչ համար էլ թոշակ է ստանում։ Բայց քանի որ տղեն ՔՊ-ական ղեկավար ա, ինձ էս օրն են գցում։ Ուզում են 3 ամիս կալանք տան, 3 անչափահաս երեխեքիս ո՞նց պահեմ։ Եթե կալանավորեն, հացադուլ եմ հայտարարելու»,- ասաց քաղաքացին։

«Ինչ է՝ տուժողի տղան ՔՊ-ական ղեկավար է, գլխիս սարքում են»․ Գևորգ Առուշանյան