Հինգշաբթի, 21 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Միքայել Սրբազանին դատում են նաև օրագրում իր մտքերը զետեղելու համար»․ Էդմոն Մարուքյան

«Միքայել Սրբազանին դատում են նաև օրագրում իր մտքերը զետեղելու համար»․ Էդմոն Մարուքյան
178
Այսօր, 16:36

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Դատական նիստերի դահլիճում նստած հետևում եմ ընթացքին և պարզվում է, որ Միքայել Սրբազանին դատում են ոչ միայն խոսելու, այլև մտածելու և իր օրագրում այդ մտքերը զետեղելու համար:

Ցանկանում եմ ներողություն խնդրել ինձ հետևող մարդկանցից, քանի որ բազմիցս նշել էի, թե նրան դատում են հարցազրույց տալու՝ այսինքն՝ խոսելու համար։ Իսկ այժմ այդ ամենին ավելացել է նաև «մտածելը»։ Հետևաբար շտկում եմ իմ նախորդ գնահատականը և պնդում, որ Միքայել Սրբազանին դատում են մտածելու և խոսելու համար»։
Նշենք, որ դատարանում այսօր հանրայնացվեց Միքայել Սրբազանի օրագրում զետեղված գրառումները, ինչը փաստաբանները համարեցին անընդունելի»։

Հանրայնացվեց Միքայել Սրբազանի օրագիրը
Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան