Հինգշաբթի, 21 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

Դատարանը որոշեց Արա Ռոստոմյանի նկատմամբ կիրառել տնային կալանք

Դատարանը որոշեց Արա Ռոստոմյանի նկատմամբ կիրառել տնային կալանք
121
Այսօր, 17:00

«Դատարանը գտնում է, որ այլընտրանքային խափանման միջոցների՝ տվյալ դեպքում տնային կալանքի ու բացակայելու արգելքի համակցված կիրառմամբ հնարավոր է չեզոքացնել ոչ պատշաճ վարքագիծը, եթե այդպիսին լինի։ Դատարանը որոշեց կալանքի երկամսյա ժամկետը լրանալուց հետո, այսինքն 2025-ի օգոստոսի 25-ից հետո, մեղադրալ Արա Ռոստոմյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը երեք ամիս ժամկետով՝ համակցված բացակայելու արգելքի հետ»,- դատական նիստի ժամանակ հայտարարեց նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Նա նշեց, որ տնային կալանքի ընթացքում Զոհրաբյանին արգելվելու է ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություն, հաղորդակցության այլ ձևերից օգտվելու հնարավորություն, շփում այլ անձանց հետ։ Սահմանափակումները չեն վերաբերելու համատեղ բնակվող ընտանիքի անդամներին ու պաշտպաններին, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություններ կամ շտապօգնություն կանչելուն։ Նրան թույլատրվեց շաբաթական երկու անգամ, պատկան մարմինների ուղեկցությամբ, այցելել Եռաբլուր։

Զոհվածի հայր Արա Ռոստոմյանի խոսքը՝ դատարանում