«Դպրոցական ու զինվոր երեխեք ունեմ, Էս փուչիկը տրաքելու է, արդարացվելու եմ, հետո ո՞նց եք պատասխան տալու նրանց»․ Արսեն Ղազարյան
![]() 50 Այսօր, 18:24 «Հենց առաջին օրն ինձ առաջադրված մեղադրանքը որակավորել եմ որպես աբսուրդ, հիմա հաստատում եմ դա»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս 17 մասնակիցների գործով դատական նիստի ընթացքում այս մասին նշեց «Սրբազան պայքար» շարժման գործով կալանավորված ակտիվիստ Արսեն Ղազարյանը։ «Ես մեղադրվում եմ ավելի շատ իմ հայրենիքը, իմ եկեղեցին ու հոգևոր հայրերին սիրելու մեջ, «Եռաբլուրի» գինը հասականալու մեջ, բայց ոչ այն ամենի մեջ, ինչ գրված է այդ թղթին։ Անմեղության կանխավարկածից սկսած՝ բոլորիս իրավունքները ոտնահարվել են։ Ես ունեմ անչափահաս 2 երեխա, որոնք սովորում են դպրոցում, 43 տարվա մեջ ես ոչ մի արարք չեմ արել, որը կարող է գնահատվել որպես հանցանք․․․ Սիրում եմ Արցախն ու արցախցիներն․․․ Բաքվում գտնվող բանտարկյալների տանջանքները, որ չեմ կարողանում տանել, այդ մասին արտահայտվել եմ սոցցանցերում, այդքանն է․ և ամբողջ այս ֆարսի մեջ այս մեղադրանքը աբսուրդ է՝ սկզբից մինչև վերջ։ Մեղադրվում եմ տեռորիզմ ասվածի մեջ։ Շուտով սեպտեմբերի 1-ն է, երեխեքս դասի են գնալու․․․ Էսօր որ մեղադրում եք տեռորիզմի մեջ, բա չեք մտածո՞ւմ, որ դուք էլ երեխեք ունեք, ոնց են նայելու, էս փուչիկը տրաքելու է, արդարացվելու եմ, հետո ո՞նց եք պատասխան տալու։ Երկու ամիս է՝ երեխեքիս երեսը չեմ տեսել, ո՞նց եք պատասխան տալու, մեծ տղաս էլ զինվոր է՝ ժամկետային զինծառայող․ տղաս այսօր հայրենիք է պաշտպանում, ինձ մեղադրում եք տեռորիստական եսիմինչեր նախապատրաստելու մե՞ջ։ Էս աստիճանի աբսուրդ չէր կարող լինել»,- նշեց Ղազարյանը։ |
«Արդեն երկու տարի է խաղաղություն է, որի հետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի». Մեսրոպ Առաքելյան
020:36«Ունե՞ք իշխանություն վերցնելու մեխանիզմ, հիմա՛ վերցրեք, օր առաջ կանգնեցրե՛ք, ի՞նչն է խանգարում»․ Կարապետ Պողոսյան
10020:00Դատարանը չեղյալ է հայտարարել Դոնալդ Թրամփին նշանակված 465 միլիոն դոլարի տուգանքը
11019:56«Միքայել Աջապահյանին վերագրվող «բռնության կոչերը» իրականում կոչ չեն, այլ պատմողական նախադասություններ». Մարինե Ֆարմանյան (տեսանյութ)
4719:36«Հայաստանը չի կարող շնչել թերի կառավարման պայմաններում․ պետք է վերադարձնել մտավոր ներուժը»․ Արման Բաբաջանյան
4119:12«Քաղաքական խաղի մեջ մտած դատավորներն ու դատախազները պատասխան են տալու անարդարամտության ու ծառայամտության համար»․ Ցոլակ Ակոպյան (տեսանյութ)
4519:06«Ինչ ապացույց բերել են, կասկածելի է և ոչ իրավաչափ». Երեմ Սարգսյան
4618:54«Միքայել Աջապահյանի գործով դատախազները վատ դրության մեջ են հայտնվել». Երեմ Սարգսյան (տեսանյութ)
5618:48