Հինգշաբթի, 21 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Քաղաքական խաղի մեջ մտած դատավորներն ու դատախազները պատասխան են տալու անարդարամտության ու ծառայամտության համար»․ Ցոլակ Ակոպյան

«Քաղաքական խաղի մեջ մտած դատավորներն ու դատախազները պատասխան են տալու անարդարամտության ու ծառայամտության համար»․ Ցոլակ Ակոպյան
48
Այսօր, 19:06

«Սա դատավարություն չէ, առանց փաստաբան՝ դատավորը նստած՝ հերթականությամբ դակում է կալանքի որոշումները, ու ակնհայտ է, որ այդ որոշումները կայացվել են ոչ թե այս դատարանում, այլ ուրիշ վայրում․ քաղաքական որոշումներ են սրանք, դատավորին մնում է միայն կնիք դնել»,- լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, նախկին դեկան Ցոլակ Ակոպյանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 17 անձանց վերաբերյալ քրեական գործով այսօրվա նիստից հետո։

«Ունենք դատախազներ, դատավորներ, որոնք մտել են այս քաղաքական խաղի մեջ, բայց վստահ եմ, արդարությունը հաղթելու է, վերջիվերջո բոլորը պատասխան են տալու իրենց անարդարամտության, ծառայամտության ու ազատ չլինելու համար, պատասխան են տալու երկու կոպեկի համար հայրենիքը ծախելու և բարոյականության սահմաններն անցնելու համար»,- նշեց Ակոպյանը։

«Քաղաքական խաղի մեջ մտած դատավորներն ու դատախազները պատասխան են տալու անարդարամտության ու ծառայամտության համար»․ Ցոլակ Ակոպյան