Հինգշաբթի, 21 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Միքայել Աջապահյանին վերագրվող «բռնության կոչերը» իրականում կոչ չեն, այլ պատմողական նախադասություններ». Մարինե Ֆարմանյան

«Միքայել Աջապահյանին վերագրվող «բռնության կոչերը» իրականում կոչ չեն, այլ պատմողական նախադասություններ». Մարինե Ֆարմանյան
52
Այսօր, 19:36

Միքայել Աջապահյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը դատարանի բակում ուշադրություն հրավիրեց 2 փորձագետների կարծիքի վրա: Ըստ մասնագետների՝ Միքայել Սրբազանին վերագրվող արտահայտությունները, որոնք իբրև թե բռնության կոչ են, իրականում ոչ թե կոչ են, այլ պատմողական նախադասություններ և ըստ էության, իրենց մեջ պարունակում են նախկին իրադարձությունների վերաբերյալ պատմություն: Դրանք պատմություն են նախկինում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

«Այլ բան է, որ ՀՀ գլխավոր դատախազը հանրային հարթակում սկսում է մեղադրանք հիմնավորել կամ ապացույցների հավաքագրման փուլում սկսում է մեր գնահատմամբ՝ գոյություն չունեցող ապացույցը ապացույց անվանել: Նկատի ունեմ տեսանյութը, որը բոլորիս հայտնի է: Դրանից հետո արդեն սկսում է այս հակաիրավական գործընթացը: Եթե մենք նայում ենք մաքուր ոսկեղենիկ հայերենի տիրույթում և բովանդակային առումով քննարկում ենք դրա ստուգաբանական և բառագիտական առանձնահատկությունները, ապա մենք հաստատապես կարող ենք ասել, որ կոչ գոյություն չունի»,- ասաց իրավաբանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Միքայել Աջապահյանին վերագրվող «բռնության կոչերը» իրականում կոչ չեն, այլ պատմողական նախադասություններ». Մարինե Ֆարմանյան