Հինգշաբթի, 21 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Արդեն երկու տարի է խաղաղություն է, որի հետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի». Մեսրոպ Առաքելյան

«Արդեն երկու տարի է խաղաղություն է, որի հետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի». Մեսրոպ Առաքելյան
53
Այսօր, 20:36

Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող փաստացի խաղաղությունը հաստատվել է Արցախի հայաթափումից հետո, այսինքն, արդեն երկու տարի։
Այսինքն, գոյություն ունեցող խաղաղության հաստատման հիմքը ոչ թե Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կողմից անդադար թմփկահարվող հայտնի և անհայտ փաստաթղթերն են, այլ բացառապես Արցախի բռնազավթումը։ Եվ դա շատ լավ գիտի նաև միջազգային հանրությունը, որ Արցախի հայաթափումից հետո հայ-ադրբեջական ռազմական բախման հավանականությունը հասել էր նվազագույնի, այնպես, ինչպես բոլոր կոնֆլիկտներում, երբ կողմերից մեկը հաղթում է և հասնում է իր նպատակին, դրան հաջորդում է խաղաղությունը։ Նույն տրամաբանությամբ, 1994թ․ հետո պատերազմի բացակայության հիմքը ոչ թե ստորագրված փաստաթուղթն էր, այլ Արցախյան պատերազմում մեր ջախջախիչ հաղթանակը։
Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հիմքը, պատճառը, նպատակը եղել է Արցախը։ Եվ այո, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է՝ Արցախի հարցը փակելով է հասել խաղաղության՝ միայն և բացառապես։ Եվ Արցախի հարցը փակելու այդ պրոցեսը սկսվել է Լաչինի միջանցքի փակմամբ և ավարտվել Արցախի ամբողջական հայաթափմամբ։ Արդյունքում, արդեն երկու տարի է խաղաղություն է, որի հետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի։
Հայաստանի այսպիսի «խաղաղության» համար վճարվել է Արցախով և արցախցիներով, մնացած ամեն ինչ կեղծիք է, հատկապես՝ իշխանությունների կողմից խաղաղության և պատերազմի մասին անիմաստ և անբովանդակ քննարկումները»։

Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան