«Ադրբեջանը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի». Ալիևը` Քարվաճառում
![]() 434 Հինգշաբթի, 21 օգոստոսի, 2025 թ., 21:42 Ադրբեջանը պետք է պատրաստ լինի պատերազմի ցանկացած պահի՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող գործընթացների անկանխատեսելիությունը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բռնազավթված Քարվաճառում ադրբեջանցի նորեկների հետ հանդիպման ժամանակ։ «Իհարկե, մեր զինված ուժերը ամեն րոպե, ամեն օր պահպանում են մեր պետության շահերն ու անվտանգությունը։ Մենք դիտարկում, տեսնում ենք և կտեսնենք սպառնալիքների հնարավոր աղբյուրները։ Մենք մեծացնում ենք մեր ռազմական հզորությունը։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո, մեր ուժերի զարգացման հետ կապված՝ ինչպես Կասպից ծովում, այնպես էլ մյուս բոլոր զինված ուժերում, մենք մեր հատուկ նշանակության ուժերի թիվը ավելացրեցինք հազարավոր կործանիչներով. չեմ ուզում ճշգրիտ թիվ նշել, բայց շատ, ստեղծվեցին նոր կոմանդոսային ուժեր։ Մեր երկիր են մատակարարվել ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքեր, նոր հրետանային համակարգեր։ Ստորագրվել են պայմանագրեր նոր մարտական ինքնաթիռների գնման համար, իսկ եղածները լիովին արդիականացվել են։ Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի, քանի որ աշխարհում գործընթացների ընթացքն այնպիսին է, որ անհնար է կանխատեսել, թե վաղը ինչ կլինի։ Մեր անվտանգության երաշխավորը մենք ենք, պետությունը, ժողովուրդը և մեր զինված ուժերը։ Հետևաբար, եթե ինչ-որ մեկի հիվանդ գլխում միտք առաջանա որևէ սադրանք կատարել Ադրբեջանի դեմ, ապա կարծում եմ՝ նա կրկին կզղջա դրա համար։ Եվ այսուհետ մենք կապրենք որպես հաղթական ժողովուրդ և հաղթական պետություն»,- ընդգծել է հակառակորդ պետության ղեկավարը։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
