Կիրակի, 24 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Գոշի կերպարի բնորդը եղել է քանդակագործի հայրը». Վրույր Քոչարյան

«Գոշի կերպարի բնորդը եղել է քանդակագործի հայրը». Վրույր Քոչարյան
120
Այսօր, 17:24

Ճարտարապետ Վրույր Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1967 թվականին քանդակագործ Ղուկաս Չուբարյանը Մատենադարանի դիմաց Մխիթար Գոշի քանդակը իրականացնելիս՝ որպես բնորդ վերցրել է իր հորը, ստեղծելով Գոշի քանդակը։ Արձանը էնքան հարմոնիկ ու լավն ա ստացվել, որ շատերը Մխիթար Գոշին հենց էդպես էլ պատկերացնում են: Պատահական չի, որ վերջերս փաստաբանների պալատի վրա տեղադրված այս հուշակոթողի համար՝ որպես Գոշի կերպար, վերցրել են Մատենադարանի արձանը՝ փաստացի կրկնելով Չուբարի հոր կերպարը»։

Աղբյուրը`   Վրույր Քոչարյան