Ուրբաթ, 22 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Նիկոլ Փաշինյանի բացահայտ շանտաժը»․ Սուրեն Սուրենյանց

«Նիկոլ Փաշինյանի բացահայտ շանտաժը»․ Սուրեն Սուրենյանց
61
Այսօր, 10:06

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառում,ը․ «Փաշինյանի բացահայտ շանտաժը․
Փաշինյանը նորից հաստատեց իր մտադրությունը ընտրական գործընթացը և սահմանադրական հանրաքվեն անցկացնել հոգեբանական շանտաժի մթնոլորտում․ «կընտրեք ինձ ու իմ թիմին՝ կունենանք խաղաղություն, կասեք ոչ՝ պատերազմ կլինի»։
Ավելին, նա ըստ էության խոստովանեց, որ Սահմանադրությունը փոխվում է ոչ թե ներքին անհրաժեշտությունից ելնելով, այլ Ադրբեջանի պահանջով։
Փաստացի, հանրաքվեն դառնում է պարտադրված երկընտրանք․
«Այո»-ի դեպքում հասարակությունն ընդունում է ադրբեջանական վասալիտետի պայմանը,
«Ոչ»-ի դեպքում՝ ստեղծվում է պատերազմի վտանգ։
Այսպիսի դիլեման ցույց է տալիս, որ Փաշինյանի քաղաքականությունն արդեն հասցրել է մեզ մի հանգրվանի, որտեղ սահմանադրական փոփոխությունները ներկայացվում են ոչ թե որպես ինքնիշխան ընտրություն, այլ որպես արտաքին ճնշումների ու պատերազմի սպառնալիքի հետևանք։
Կարելի է ասել, որ Փաշինյանն ընտրական ցիկլն ու հանրաքվեն կառուցում է ոչ թե դրական օրակարգի, այլ վախի և արտաքին սպառնալիքի միջոցով։ Սա, ըստ էության, հոգեբանական շանտաժ է․ ընտրեք իշխանությանը, քանի որ այլապես պատերազմ կլինի»։