Ուրբաթ, 22 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Միքայել Սրբազանի դատավարության արագացումը պատահական չէ»․ Բորիս Մուրազի

«Միքայել Սրբազանի դատավարության արագացումը պատահական չէ»․ Բորիս Մուրազի
68
Այսօր, 10:18

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանությունների կողմից Սրբազան Աջապահյանի շինծու դատավարության արագացումը պատահական չէ։ Փաշինյանը տեսել է այս ծանրակշիռ հոգևորականի հեղինակությունը, զգացել է, որ ժողովուրդը շարունակում է հավատալ ու կանգնել նրա կողքին։
Ակնհայտ է, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը պատրաստ է ամբողջ ձայներով պաշտպանել Սրբազանի թեկնածությունը։ Իսկ մյուս խմբակցությունը, որքան էլ չուզի, իրականության առաջ կանգնած՝ ստիպված կլինի գնալ նույն ճանապարհով։
Սրանով էլ պայմանավորված է Փաշինյանի խուճապը․ նա վախենում է, որ երկրորդ անգամ չի կարողանա Սրբազանին զրկել առաջադրվելու հնարավորությունից։ Մի անգամ արդեն կարողացել էին ալալոս-գալալոս անել, հրաժարականի նամակ ստանալ, բայց ո՞վ կարող է երաշխավորել, որ նոր առաջադրում չի լինի։
Ու հենց այդ պատճառով է շտապում․ հորինված գործ, շինծու դատավարություն, և ամեն գնով Սրբազանին քաղաքական դաշտից հեռացնել։ Փաշինյանը գիտի՝ Սրբազանի թեկնածությունը իր իշխանության վախճանի սիմվոլը կարող է դառնալ»։

Աղբյուրը`   Բորիս Մուրազի