«Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել են․ կան կալանավորվածներ»․ ՀՀ ՔԿ
![]() 163 Այսօր, 10:48 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քննչական Կոմիտեն հայտնում է․ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով նյութապես շահագրգռել են ՀՀ տարբեր մարզերի բազմաթիվ բնակիչների։ Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), մեկ անձի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը)։ Երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»։ Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |
«Ձվածեղ պատրաստելու տեսանյութով են հիմնավորում Արմեն Ալեքսանյանի մեղադրանքը»․ Ալեքսանդր Կոչուբաև (լուսանկար, տեսանյութ)
8211:54Կիմ Չեն Ընը պարգևատրել է Կուրսկի շրջանի ազատագրմանը մասնակցած հյուսիսկորեացի զինվորներին (լուսանկար)
8611:48Քանաքեռ-Զեյթունի թաղապետի տարածքում շինարարություն է իրականացվել՝ շինթույլտվությունից առաջ (տեսանյութ)
4811:42«Քո ավելորդ գոյությունն արդեն չխաղաղություն է»․ Դավիթ Ամալյան
5311:36Արցախից բռնի տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետտուրք չեն վճարի
5111:18«Կալանքի երկարաձգման դեմ մեր բողոքը դեռևս չի մակագրվել»․ Արամ Վարդևանյան
5411:06«Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել են․ կան կալանավորվածներ»․ ՀՀ ՔԿ
15810:48«Միքայել Սրբազանի դատավարության արագացումը պատահական չէ»․ Բորիս Մուրազի
6510:18