Ուրբաթ, 22 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

Քանաքեռ-Զեյթունի թաղապետի տարածքում շինարարություն է իրականացվել՝ շինթույլտվությունից առաջ

Քանաքեռ-Զեյթունի թաղապետի տարածքում շինարարություն է իրականացվել՝ շինթույլտվությունից առաջ
63
Այսօր, 11:42

Քանաքեռ-Զեյթունի թաղապետին պատկանող տարածքում շինարարություն է իրականացվել շինթույլտվության տրամադրումից առաջ։ Այս մասին գրում է «Հետք»-ը։
«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի 42 հասցեում ամիսներ առաջ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթացել, կառուցվել է տարածքում գտնվող առևտրի սրահի երկրորդ հարկը։ Քաղաքապետարանից ստացված պատասխանից պարզ է դառնում, որ կառուցապատողը շինարարությունն իրականացնելու թույլտվություն ստացել է 2025 թվականի ապրիլի 28-ին։ Սակայն, մեզ մոտ առկա նկարները փաստում են, որ կառուցապատողը շինարարությունը սկսել է մինչև համապատասխան թույլտվություն ստանալը։

Պարույր Սևակի 42 հասցեում գտնվող հողամասը, դրա վրա առկա շինությունները՝ բնակելի տունը, առևտրի սրահը և ավտոտնակը, պատկանում են Արտակ Հովակիմյանին և նրա կնոջը՝ Էվելինա Սեդրակյանին։ Արտակ Հովակիմյանը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն է»,- գրում է «Հետք»-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։

Քանաքեռ-Զեյթունի թաղապետին պատկանող տարածքում շինարարություն է իրականացվել՝ շինթույլտվության տրամադրումից առաջ