Ուրբաթ, 22 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Կանգ չեն առնելու սեփական գրպանները լցնելու գործելաոճից»․ Գևորգ Ստեփանյան

«Կանգ չեն առնելու սեփական գրպանները լցնելու գործելաոճից»․ Գևորգ Ստեփանյան
52
Այսօր, 19:12

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի՛ փոքրիկ երևանցիներ, ձեր ծնողների բողոք-վրդովմունքները՝ կապված մանկապարտեզներ չհաճախելու հետ, ու ձեր հերթը այդպես էլ չհասնելու միակ պատասխանատուն ու մեղավորները նստած են Արգիշտի 1 հասցեում։
Երևան քաղաքում 7 հազարից ավելի երեխա այդպես էլ սեպտեմբերի 1-ին չեն հաճախի մանկապարտեզներ։
Ձեր ծնողների վճարած հարկերից քաղաքի բյուջեից դուրս է գրվել 864 մլն դրամ՝ մանկապարտեզների վերանորոգման ու վերակառուցման համար։
Պոզով-պոչով կենդանիները կանգ չե՛ն առնելու սեփական գրպանները լցնելու ագահ գործելաոճից։
Լռելու ու համակերպվելու հետևանքը»։

Աղբյուրը`   Գևորգ Ստեփանյան