Ուրբաթ, 22 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Մովսես Շարբաթյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

Մովսես Շարբաթյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց
50
Այսօր, 16:54

«Շատ բան չեմ խոսելու, մեր ժամանակը շատ թանկ է, դուք արդեն ձեր որոշումն ունեք»,- դիմելով դատավորին՝ ասաց «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորված Մովսես Շարբաթյանի պաշտպանը՝ խափանման միջոցը քննելու ժամանակ։
Շարբաթյանն իր խոսքում շինծու համարեց հարուցված գործը, նշեց, որ ամենևին չի պատրաստվում փախնել։
Դատարանն այնուհանդերձ որոշեց նրա կալանքը ևս երկարաձգել 3 ամիս ժամկետով՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 25-ը։