«Զբոսաշրջիկների քանակը միայն հիմար ղեկավարը կարող է իրեն վերագրել»․ Արմինե Օհանյան
![]() 57 Այսօր, 19:36 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իհարկե, Հայաստանը լավ երկիր է և զբոսաշրջիկներին միշտ է գրավել ու գրավելու: Իհարկե, սփյուռքում ապրող հայությունը միշտ է կարոտել ու կարոտելու և հաճախ այցելելու է իր հայրենիք: Բայց զբոսաշրջիկների քանակը միայն հիմար ղեկավարը կարող է իրեն վերագրել: Իհարկե, հայ հոգևորականների մեջ կան այնպիսիք, որոնք եկեղեցու սպասավորի կոչմանն արժանի չեն և սխալմամբ են հայտնվել Հայ առաքելական եկեղեցում, բայց նրանց թերությունների մասին խոսելու իրավունք չունի երկրի կառավարումը ձախողած վարչապետն ու իր ստրկամիտների թիմը: Իհարկե, ընդդիմադիրների մեջ էլ կան պատեհապաշտներ, շահամոլներ, քաղաքական գործչի անվան տակ թաքնված անհայրենիք իշխանասերներ, բայց նրանց «դատավոր» կարող են լինել միայն ՀՀ շարքային քաղաքացիները, այլ ոչ թե իշխանասիրության ռեկորդ խփած ՔՊ-ականները: Շարքային հայ մարդիկ կարող են նաև դժգոհ լինել Լևոն Տեր-Պետրոսյանից, կամ՝ Ռոբերտ Քոչարյանից, կարող են քննադատել Սերժ Սարգսյանին, Հրանտ Բագրատյանին ու շատ շատերին, բայց նրանց քննադատելու իրավունք չունի մեկը, ով 7 տարվա մեջ հայ ժողովրդին այնքան վնաս է պատճառել, ինչքան նախորդ 7 հարյուր տարում չէր պատճառել ոչ մի իշխանություն: Նման իրավունք չունի նա, ով Արցախի կորստի, արցախյան շարժման էջը փակելու հեղինակն է ու հպարտանում է դրանով: Ով չի գիտակցում անգամ, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականը ոչ թե փախուստ էր, այլ սեփական լուծումն ազգի վզին չփաթաթելու պետական գործչի որոշում: Մարդն 98-ին հասկացավ, որ չի կարող ճակատագրական ու միանձնյա որոշում կայացնել մի ողջ ժողովրդի փոխարեն և չարաշահել պետության կառավարչի՝ ժամանակավորապես իրեն վստահված պաշտոնը»։ Աղբյուրը` Արմինե Օհանյան |
«Շուտով մեր երկրի թիվ մեկ ահաբեկիչն Անկախության հռչակագիրը դուրս կդնի Սահմանադրությունից»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
1921:54Դատական հաջորդ նիստը՝ սեպտեմբերի 10-ին
2021:36«ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունն ու մասնաճյուղերի տնօրենները հուլիս ամսվա համար պարգևավճար չեն ստացել»․ Ռոմանոս Պետրոսյան
3321:30«Նիկոլի օրը օր չի առանց ստի»․ Ռուբեն Մխիթարյան
4021:12Արմեն Ալեքսանյանի կալանքի ժամկետը ևս երկարաձգվեց
3521:06«Խնդրում եմ՝ Բագրատ Սրբազանին չդիմել՝ «մեղադրյալ» ձևակերպմամբ»․ Ալեքսանդր Կոչուբաև (տեսանյութ)
4421:00«Դեմքներդ ծածկելով՝ խարանը չեք ջնջի»․ Արշակ Զաքարյան
4720:48Աղվան Արշակյանի տնային կալանքը երկարաձգվեց
4920:12