Շաբաթ, 23 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Ոստիկանությունն այստեղ է՝ ապահովելու եվրոթուրքերի անվտանգ ակցիան»․ Դերենիկ Մալխասյան

«Ոստիկանությունն այստեղ է՝ ապահովելու եվրոթուրքերի անվտանգ ակցիան»․ Դերենիկ Մալխասյան
68
Այսօր, 15:30

«Մայր Հայաստան» շարժման անդամ Դերենիկ Մալխասյանը հայտնեց, որ ոստիկանությունը խոչընդոտում է, որպեսզի իրենք Գյումրու 102-րդ ռազմաբազայի տարածքում ակցիա իրականացնեն՝ հակընդեմ բողոքի ակցիայի։ «Ասում են՝ հնարավոր է բախումներ լինեն, գնացեք մյուս կապեպեի մոտ ակցիան իրականացրեք։ Ենթադրում եմ, որ մեզ փորձում են այստեղից դուրս բերեն, որպեսզի ապահովեն եվրոթուրքերի անվտանգ ակցիան»,- ասաց Մալխասյանը՝ նշելով, որ Ալիևն ու Էրդողանը գուցե պահանջ են դրել Նիկոլ Փաշինյանի առաջ՝ ՀՀ-ից դուրս բերեն ռազմաբազան։ «Թուրքերը 200 տարի ձգտում են մտնել Հարավային կովկաս, որին խանգարել է ռուսական գործոնը։ Երբ ռուսական գործոնը չեզոքացվի, վայրկյան անգամ չեն կորցնի մտնեն այստեղ»,- ասում է Մալխասյանը՝ հիշեցնելով թուրքերի կողմից իրականացված ջարդերը։

«Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ի պաշտպանություն 102-րդ ռազմաբազայի