Շաբաթ, 23 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Հուսախաբված եմ»․ անհետ կորածի ծնողը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո

«Հուսախաբված եմ»․ անհետ կորածի ծնողը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո
55
Այսօր, 16:42

24Նյուզ-ի տեղեկություններով՝ անհետ կորածների հարազատները քիչ առաջ կառավարությունում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ծնողներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, լրատվականի հետ զրույցում նշել է, որ ի վճակի չէ խոսել, շատ հիասթափված ու ջղայնացած է դուրս եկել հանդիպումից:
«Հուսախաբված եմ, սպասելիքները մեծ էին, իսկ Փաշինյանը հերքեց ամեն ինչ, պատասխան չտվեց: Բոլորս նույն վիճակում ենք»,- արձագանքել է 44-օրյա պատերազմում անհետ կորածի ծնողը: