«Մեր խնդիրն է՝ իշխանությանը ճնշել, որպեսզի սկսի 102-րդ ռազմաբազային տուն ուղարկելու գործընթացը»․ Լևոն Բարսեղյան
![]() 51 Այսօր, 17:22 «Այն պետությունը, որ պետք է պաշտպաներ ՀՀ-ին արտաքին սպառնալիքներից՝ ըստ իր ստանձնած պարտավորությունների՝ որպես ռազմավարական գործընկեր, պարզվեց, որ չպաշտպանեց։ Այն պահին, երբ պետք է ցույց տային, որ իրենք իրենց պայմանագրին հավատարիմ են, իրենց ստորագրությունը հարգում են, իրենք հրաժարվեցին այդ ծառայությունը մատուցելուց, օրինակները բազմաթիվ են»,- այս մասին ընդդեմ ռուսական 102-րդ բազայի կազմակերպված ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ «Երբ իրենք պիտի լինեին խաղաղարար և խաղաղապահ և պիտի պաշտպանեին արցախահայությանը, սուսուփուս համաձայնվեցին Լաչինի միջանցքի փակմանը․ խաղաղարար ուժերի արած գործը չտեսանք, բացառությամբ մի քանի տասնյակ արցախցի ընտանիքներին բերելը և հանձնելը ՀՀ իշխանություններին։ Չեմ ուզում թվարկել, թե ինչ այլանդակություններ են արել ՀՀ-ի հետ կապված՝ ի հակառակ իրենց պայմանավորվածության և պարտավորվածության։ Մեր խնդիրն է՝ հանրությանը բացատրել և իշխանությանը ճնշել, որպեսզի սկսի 102-րդ ռազմաբազային տուն ուղարկելու գործընթացը։ Այս իշխանությունը եթե դա չանի, հաջորդ իշխանությունները պիտի անեն»,- հավելեց Բարսեղյանը։ Հիշեցնենք՝ «Հանուն Հանրապետության» կուսակցությունն ու նրանց համակիրները, ինչպես արդեն հայտնել ենք, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են, որ Հայաստանի իշխանությունը Գյումրիից դուրս բերի ռուսական ռազմաբազան: Նշենք, որ վաղ առավոտից ռազմաբազայում միացված են հայկական հայրենասիրական երգեր։ |
«Վերին Լարսում գյուղամթերքով բեռնված հարյուրավոր մեքենաների չեն թողնում անցնել ՌԴ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
2621:18«Խախտվել են կալանքի տակ գտնվող Ստեփան Սամվելյանի հիմնարար իրավունքները»․ Զարուհի Փոստանջյան
9320:48Դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Վեդիի ջրամբար (տեսանյութ)
8120:00Բլոգեր Արսեն Մարգարյանին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում (տեսանյութ)
14119:48Էրդողանի կինը նամակ է հղել Մելանյա Թրամփին
12119:30«Ավելի անվտանգ, քան նիկոլը․ ոստիկանական համակարգն ապահովում է բաբաջանյանի անվտանգությունը». Կարապետ Պողոսյան
7319:18«Ազգային են Անկախության հռչակագրի և Սահմանադրության հիմնարար սկզբունքներն ընդունող ուժերը». «Հայկական նախագիծ»
5219:00«Սադրիչները ճիշտ կանեն ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցիների դեմ ցույց անեն». Դավիթ Մանուկյան
6418:48